Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսություն. քննարկվել են մի շարք հարցեր

24 Սեպտեմբեր, 2022 11:57
Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսություն. քննարկվել են մի շարք հարցեր
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) հյուպատոսություն, հանդիպել հյուպատոսության աշխատակազմի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
 
Դավիթ Բաբայնը կարևորել է Լոս-Անջելեսում ՀՀ հյուպատոսության դերը Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով հայաշատ վայրերի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը։
 
Հանդիպմանը մասնակցել են նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
 

Լրահոս

Դիտել ավելին