Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է անցնել սահամնագոտին. ժամը 10:00-ի դրությամբ իրավիճակը կայուն է

24 Սեպտեմբեր, 2022 10:33
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է անցնել սահամնագոտին. ժամը 10:00-ի դրությամբ իրավիճակը կայուն է
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 
 
 
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:
Հայկական կողմում կորուստներ չկան:
 
Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։
 
Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։
 

Լրահոս

Դիտել ավելին