Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ` Արշակունյաց պողոտայում գտնվող կահույքի արտադրամասում (տեսանյութ)

24 Սեպտեմբեր, 2022 09:41
Խոշոր հրդեհ` Արշակունյաց պողոտայում գտնվող կահույքի արտադրամասում (տեսանյութ)

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Shabat.am-ը ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից տեղեկացավ, որ հրդեհը կահույքի արտադրամասում է:

«Ըստ նախնական տվյալների` պլաստմասե իրեր և աղբ է այրվում: Տեղում աշխատում է մի քանի մարտական հաշվարկ, հրդեհի տարածումը կանխվել է, այս պահին իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ»-հավելեց ԱԻՆ խոսնակը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին