Կարևոր իրադարձություններ

«Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերը նոսրանում են. «Հրապարակ»

24 Սեպտեմբեր, 2022 09:30
«Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերը նոսրանում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պատերազմից հետո՝ 2021 թ․ մարտին, քաղաքական դաշտ մտած «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերը, պարզվում է, համալրվելու փոխարեն նոսրանում են։ Կուսակցությունը, հիշեցնենք, հիմնել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը` մարզի մի քանի գործող համայնքապետերի՝ Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Արթուր Սարգսյանի հետ, իսկ շարքային կուսակցականների գերակշիռ մասն էլ սյունեցիներ էին: 

Նախ, ամիսներ առաջ տեղեկացանք, որ Մանվել Փարամազյանն է սուսուփուս դուրս եկել կուսակցությունից: Ապա տեղեկացանք, որ ուրիշներն էլ են դե ֆակտո կամ դե յուրե դադարեցրել կուսակցական գործունեությունը: Խոսակցություններ կան, որ առաջիկայում մի քանի կարկառուն դեմքեր էլ դուրս կգան` հայտարարելով այդ մասին:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին