Կարևոր իրադարձություններ

Երկքաղաքացիությունը կամրագրեն Սահմանադրությամբ. «Հրապարակ»

24 Սեպտեմբեր, 2022 09:07
Երկքաղաքացիությունը կամրագրեն Սահմանադրությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի սահմանադրության նոր նախագծով առաջարկվում է երկքաղաքացիություն ունենալու իրավունքն ամրագրել նաեւ Սահմանադրությամբ, թեեւ Արցախում երկքաղաքացիության հարցը կարգավորված է օրենքով` դեռեւս 1992 թվականի հունվարի 6-ի «ԼՂՀ անկախության մասին» հռչակագրով սահմանվել է, որ թույլատրվում է «երկակի քաղաքացիություն»: Այս անգամ որոշվել է երկքաղաքացիությունն ամրագրել մայր օրենքում:

Նպատակն այն է, որ Արցախի այն բնակիչները, ովքեր ցանկանում են ստանալ ՌԴ անձնագիր, օգտվեն Սահմանադրությամբ երաշխավորված այս հնարավորությունից, համաձայն որի՝ «Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Արցախի Հանրապետության օրենքներին եւ/կամ միջազգային պայմանագրերին համապատասխան, կարող է ունենալ այլ պետության քաղաքացիություն»:

Ելնելով Արցախի Հանրապետության անվտանգության նկատառումներից՝ առաջարկվում է նաեւ վերանայել սեփականության իրավունքի նորմերը, մասնավորապես, ամրագրելով հետեւյալ կարգավորումը. «Անշարժ գույքի նկատմամբ, այդ թվում՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին