«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «եթե»-ներով հայտարարել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հայկական կողմը լրջորեն տրամադրված է Էրդողանի հետ հանդիպմանը, անգամ արդեն մեկնարկել են հնարավոր հանդիպման հետ կապված նախապատրաստական աշխատանքները։ Ավելին, մեր աղբյուրը չի բացառում, որ Պրահայում տեղի ունենա նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ: Նույն աղբյուրը նաև նշում է, որ կուլիսներում քննարկում են այլ ֆորմատներով հանդիպումների հնարավորությունները ևս:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: