Կարևոր իրադարձություններ

Դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը և՞ս կհեռանա. «Ժողովուրդ»

24 Սեպտեմբեր, 2022 08:41
Դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը և՞ս կհեռանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը եւս պաշտոնից ազատման դիմում կգրի: Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ նրան նշանակելու են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշնիկ Ներսիսյանի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Սրբուհի Գալյանից պարզել տեղեկությունը, ինչին ի պատասխան նա հայտնեց, թե. «Նման բան չկա»:

Երեկ էլ ազատման դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանը, ում հնարավոր ազատման մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ ամիսներ առաջ: Ազատման դիմումներ են գրում հենց նախկին դատախազ Արթուր Դավթյանի կադրերը»: 

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին