Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

23 Սեպտեմբեր, 2022 22:05
Հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան անցուղում՝ կիսակառույց եկեղեցու մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 18։32-ին։ Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 27 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին