Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ստանիսլավ Զասը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

23 Սեպտեմբեր, 2022 21:01
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ստանիսլավ Զասը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին