Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ

23 Սեպտեմբեր, 2022 18:19
Հակոբ Արշակյանը՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Առցանց նիստին մասնակցել են նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը և Ալեքսեյ Սանդիկովը:

 
 

ԱԺ փոխնախագահ Հակոբ  Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Օրենսդիրները քննարկել են հանձնաժողովների մշակած պաշտպանության ոլորտին վերաբերող մոդելային փաստաթղթերի նախագծերը:

 

Լրահոս

Դիտել ավելին