Կարևոր իրադարձություններ

Աշակերտներն այցելել են արտակարգ իրավիճակների նախարարություն

23 Սեպտեմբեր, 2022 17:38
Աշակերտներն այցելել են արտակարգ իրավիճակների նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուրընկալվել են Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները։ Աշակերտների համար գերատեսչության տարածքում կազմակերպվել է շրջայց, սաները ծանոթացել են փրկարար ծառայողների աշխատանքին և առօրյային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դպրոցականների առաջին կանգառը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն էր. ներկայացվել են գործարկվող ծրագրային միջոցները, 911 զանգերի ծառայության աշխատանքի առանձնահատկությունները։

Հոգեբանական աջակցության բաժնում և Բժշկական ապահովման վարչությունում աշակերտներին ներկայացվել է ստորաբաժանումների գործունեությունը, տեխնիկական հագեցվածությունը, արտակարգ իրավիճակներում արձագանքման մոտեցումները։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին