Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    409
    419

  • EUR

    394
    414

  • RUB

    6,41
    7,26

Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է մահվան ելքով հանցագործությունը. ՔԿ (տեսանյութ)

23 Սեպտեմբեր, 2022 16:13
Բացահայտվել է մահվան ելքով հանցագործությունը. ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Ճամբարակ քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Տղամարդու՝ ծակած-կտրած վերքերով դին «Ճամբարակ ԱԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Իրականացված անհրաժեշտ վարութային և քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության շարժառիթը, դեպքի վայրը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի համաքաղաքացին է՝ 37 տարեկան:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, 2022 թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, նկատելով, որ 32-ամյա տղամարդը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող արագ սննդի կետում է, մուտք է գործել այնտեղ,  հայհոյել նրան, որից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ նախկինում ունեցած խնդիրների պատճառով, վրեժի շարժառիթով, իր մոտ գտնված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին