Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    415

  • EUR

    385
    405

  • RUB

    6,32
    7,17

Կարևոր իրադարձություններ

Երթևեկության փոփոխություն՝ Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում

23 Սեպտեմբեր, 2022 15:29
Երթևեկության փոփոխություն՝ Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում:

Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին