Կարևոր իրադարձություններ

Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում մեկնարկել են ՌԴ կազմի մեջ մտնելու հանրաքվեները

23 Սեպտեմբեր, 2022 12:52
Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում մեկնարկել են ՌԴ կազմի մեջ մտնելու հանրաքվեները

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վարչակազմերը որոշել են հանրաքվեներ անցկացնել Ռուսաստանին՝ որպես դաշնության սուբյեկտներ միանալու վերաբերյալ։

Այս բոլոր տարածքներում քվեարկությունը սկսվել է այսօր՝ սեպտեմբերի 23-ին և ավարտվելու է սեպտեմբերի 27-ին։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում պատրաստվել են ավելի քան 450 ընտրատեղամասեր և ավելի քան 1,5 միլիոն քվեաթերթիկներ, որոնց նմուշը ԿԸՀ-ն ներկայացրել է նախօրեին։ Ելքային քվեարկությունը տեղի կունենա ժամը 8:00-20:00-ն:

Երկու հանրապետություններում էլ կարող են քվեարկել ԴԺՀ և ԼԺՀ անձնագրեր կամ ժամանակավոր նույնականացման քարտ ունեցողները: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին