Կարևոր իրադարձություններ

Թռչկանի ջրվեժի ճանապարհի վթարից «Ուազ-3741»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

23 Սեպտեմբեր, 2022 12:41
Թռչկանի ջրվեժի ճանապարհի վթարից «Ուազ-3741»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 22-ին Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով «Ուազ-3741»-ի վարորդը՝ 73-ամյա վարորդը՝ Անդրանիկ Օխանյանը, հիվանդանոցում մահացել է:Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՈւԱԶ-3741» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 62-ամյա ուղևոր Գագիկ Շահբազյանը մահացել է, իսկ 73-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Քննությունը շարունակվում է:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին