Կարևոր իրադարձություններ

Fly Arna-ն մեկնարկել է չվերթեր դեպի Սոչի

23 Սեպտեմբեր, 2022 11:15
Fly Arna-ն մեկնարկել է չվերթեր դեպի Սոչի

Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 23-ից մեկնարկել է Երևան - Սոչի - Երևան երթուղով չվերթերը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Այդ մասին ասված է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ֆեյսբուքյան էջում:

«Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերն էլ կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան։

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- նշված է գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին