Կարևոր իրադարձություններ

Չեչնիայում զորահավաքի պլանը գերակատարվել է 254%-ով. Կադիրով

23 Սեպտեմբեր, 2022 11:07
Չեչնիայում զորահավաքի պլանը գերակատարվել է 254%-ով. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ հանրապետությունում զորահավաքի պլանը գերակատարվել է 254%-ով: 

«Չեչնիայի Հանրապետությունում զորահավաքի ծրագիրը գերակատարվել է 254 տոկոսով։ Այս ցուցանիշը ապահովվել է ՌԴ ՊՆ նոր ստորաբաժանումների ձևավորման շնորհիվ:

Բոլոր թեկնածուներն անցել են զինկոմիսարիատով: Մենք այդ մեխանիզմը մշակել ենք հենց սկզբից, նույնիսկ մինչև մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունը»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում:

Նրա խոսքով՝ հանրապետությունն ունի հազարավոր կամավորների ռեզերվ, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանան համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը։

ՌԴ-ում սեպտեմբերի 21-ից նախագահի հրամանագրով մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին