Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    411
    421

  • EUR

    398,5
    418,5

  • RUB

    6,57
    7,42

Կարևոր իրադարձություններ

Արևմուտքը պետք է Պուտինին կոչ անի դադարեցնել «իր կողմից սկսված սարսափը». Բլինքեն

23 Սեպտեմբեր, 2022 10:40
Արևմուտքը պետք է Պուտինին կոչ անի դադարեցնել «իր կողմից սկսված սարսափը». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը խախտում է «հենց այս միջազգային կարգը», որի պաշտպանության համար գործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ 

Նրա խոսքով՝ ՌԴ-ում հայտարարված մոբիլիզացիան և Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում կեղծ «հանրաքվեները» արհամարհանք են ՄԱԿ-ի նկատմամբ։

«Աշխարհը չի կարող թույլ տալ, որ նախագահ Վլադիմիր Պուտինը խուսափի դրանից: Այն, որ Պուտինը հենց այս շաբաթ, երբ աշխարհի մեծ մասը հավաքվում է ՄԱԿ-ում, ընտրեց յուղ լցնել իր բորբոքած կրակի վրա, ցույց է տալիս նրա կատարյալ արհամարհանքը ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և այս խորհրդի Կանոնադրության նկատմամբ»,- ասել է Բլինքենը։

Ըստ նրա՝ հավաքական Արևմուտքը պետք է Պուտինին կոչ անի դադարեցնել «իր կողմից սկսված սարսափը»։

«Ասե՛ք նրան, որ դադարի իր շահերը վեր դասել մնացած աշխարհի, այդ թվում՝ սեփական ժողովրդի շահերից»,- ասել է քաղաքական գործիչը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին