Կարևոր իրադարձություններ

«Թեժ լեռ»-ի մոտակայքում գտնվող տանը հրդեհ է բռնկվել

23 Սեպտեմբեր, 2022 09:38
«Թեժ լեռ»-ի մոտակայքում գտնվող տանը հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 22-ին, ժամը 18:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ «Թեժ լեռ» հանգստյան գոտում, քարի արտադրամասի մոտակայքում գտնվող տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ լեռ» կոչվող հանգստյան գոտու մոտակայքում գտնվող ոչ բնակելի մեկհարկանի տանը (մոտ 136 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։42-ին, մարվել՝ 20։41-ին։ Այրվել են խոհանոցը (մոտ 35 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 35 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին