Կարևոր իրադարձություններ

Տիգրանաշենի ոլորաններում մեքենաներ են բախվել. ոստիկանության 4 ծառայող տեղափոխվել է հիվանդանոց

22 Սեպտեմբեր, 2022 21:59
Տիգրանաշենի ոլորաններում մեքենաներ են բախվել. ոստիկանության 4 ծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել են Toyota Corolla և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով КамАЗ–ը բախվել է երկաթե արգելապատնեշին: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները ոստիկանության ծառայողներ են եղել: 

 

Լրահոս

Դիտել ավելին