Կարևոր իրադարձություններ

Որոշվել է երկու ոստիկանի ազատել ծառայությունից (տեսանյութ)

22 Սեպտեմբեր, 2022 19:00
Որոշվել է երկու ոստիկանի ազատել ծառայությունից (տեսանյութ)

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության չորս աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ երկու ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, մեկ ծառայողի նկատմամբ հայտարարել «Խիստ նկատողություն», իսկ մեկի նկատմամբ՝ «Նկատողություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին