Կարևոր իրադարձություններ

Իրանում բողոքի ալիքը չի հանդարտվում. Instagram-ն ու WhatsApp-ն արգելափակվել են

22 Սեպտեմբեր, 2022 14:15
Իրանում բողոքի ալիքը չի հանդարտվում. Instagram-ն ու WhatsApp-ն արգելափակվել են

Instagram-ը և WhatsApp-ը Իրանում արգելափակվել են։

Ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, որպես նման որոշման հիմնական պատճառ՝ իշխանությունները նշում են «ընդդիմադիր տարրերի գործողությունները, որոնք խարխլում են ազգային անվտանգության հիմքերը», որոնք իրականացվել են այդ հարթակների միջոցով։ 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իրանում վերջին մի քանի օրվա ընթացքում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ բողոքի ալիքը չի հանդարտվում։

Սեպտեմբերի 16-ին աղջկան ոստիկանական բաժանմունք են տարել գլխաշորը ոչ պատշաճ կրելու պատճառով, որտեղ նա սրտի կաթված է ստացել։

Ըստ Իրանի հանրության՝ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին