Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    415

  • EUR

    385
    405

  • RUB

    6,32
    7,17

Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակի տարածքը կընդլայնվի

22 Սեպտեմբեր, 2022 13:55
Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակի տարածքը կընդլայնվի

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, ըստ ոորի՝ ԿԳՄՍՆ բյուջեից 14 124 000 դրամ կհատկացվի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից հատվածում գտնվող Հիշողության պուրակի տարածքն ընդարձակելու համար:

Ըստ հիմնավորման՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկվող եղևնիների համար նախատեսված տեղերը գրեթե սպառվում են:

1997թ-ին հիմնված խորհրդանշական պուրակում այս պահին շուրջ 200 ծառ կա:

Հայաստան ժամանած ու Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած տարբեր երկրների պաշտոնյաներն ու պատվիրակության ղեկավարները, ձևավորված ավանդույթով, իսկ 2002թ.-ի մարտի 16-ից՝ ՀՀ պետական արարողակարգով հաստատված կարգով, Հիշողության պուրակում եղևնի են տնկում։

Հիշողության պուրակում եղևնի են տնկել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, հոգևոր առաջնորդներ, խորհրդարանների նախագահներ, խոսնակներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների անդամներ, աշխարհահռչակ գիտնականներ, համաշխարհային հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ և բարերարներ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին