Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը վաղը փոխքաղաքապե՞տ կնշանակվի. «Ժողովուրդ»

22 Սեպտեմբեր, 2022 08:55
Տիգրան Ավինյանը վաղը փոխքաղաքապե՞տ կնշանակվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամեն գնով Երեւանի փոխքաղաքապետ նշանակել: Եվ չնայած՝ սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետեւանքով Երեւանի ավագանու նիստը հետաձգվել էր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի կունենա Երեւանի ավագանու նիստ:

Մենք տեղեկացանք, որ օրակարգի հենց առաջին հարցն էլ Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցն է: 

Հավելենք, որ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, եւ Երեւանի ավագանու հերթական ընտրություններին դեռ մեկ տարի կա:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին