Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    388,5
    408,5

  • RUB

    6,34
    7,19

Կարևոր իրադարձություններ

2 քաղաքացի մոլորվել էին «Պարզ լիճ» հանգստյան գոտու մոտակայքում

21 Սեպտեմբեր, 2022 23:09
2 քաղաքացի մոլորվել էին «Պարզ լիճ» հանգստյան գոտու մոտակայքում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 18։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են «Պարզ լիճ» հանգստյան գոտուց դեպի Գոշավանք տանող անտառամիջյան հատվածում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Դ․ Ք․-ին և Ա․ Ա․-ին  «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հայտնաբերել և ուղեկցել են դեպի իրենց ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին