Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիան մնում է հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում.Շվեյցարիայի նախագահ

21 Սեպտեմբեր, 2022 15:59
Շվեյցարիան մնում է հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում.Շվեյցարիայի նախագահ

Երևանում Շվեյցարիայի դեսպանատունը հայտնել է, որ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Իր ուղերձում նախագահ Կասիսը վերահաստատել է, որ Շվեյցարիան մնում է հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում։

Նախագահն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական էսկալացիայի առնչությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց:

«Այս իրավիճակը պահանջում է հակամարտության երկարաժամկետ լուծում բանակցությունների միջոցով»,- նշել է Համադաշնության նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին