Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    393
    413

  • RUB

    6,17
    7,32

Կարևոր իրադարձություններ

Անգամ վերջին մարտական գործողություններից տուժած գյուղերում և քաղաքներում խուճապ չկա.Արմեն Խաչատրյան

21 Սեպտեմբեր, 2022 15:09
Հեղինակ՝ Արմեն Խաչատրյան
Անգամ վերջին մարտական գործողություններից տուժած գյուղերում և քաղաքներում խուճապ չկա.Արմեն Խաչատրյան

Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում, անգամ վերջին մարտական գործողություններից տուժած գյուղերում և քաղաքներում խուճապ չկա, մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն էլ իրենց գործառույթներն են իրականացնում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Սիրելի հայրենակիցներ, գտնվելով Սյունիքում, երեկվանից անընդհատ խուճապ եմ տեսնում, թե սոցցանցերում, և թե առօրյա կյանքում' հատկապես Երևան քաղաքում։

Սիրելիներս, խնդրում եմ հանգստացեք, խաղաղվեք, խուճապի մի մատնվեք, մի լսեք գիտակցաբար և անգիտակցաբար խուճապ և կեղծ տեղեկություններ տարածողներին։

Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում, անգամ վերջին մարտական գործողություններից տուժած գյուղերում և քաղաքներում խուճապ չկա, մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն էլ իրենց գործառույթներն են իրականացնում։

Եթե վտանգ լինի, հավատացեք, համապատասխան կառույցները կկատարեն իրենց առջև դրված խնդիրները, այդ թվում վտանգի մասին իրազեկման առումով։

Ակնհայտ է, որ այլ երկրներից, համապատասխան տեխնոլոգիաների և ՀՀ ում իրենց վստահված շրջանակների միջոցով, փորձեր են արվում խուճապ և ցնցումներ առաջացնել երկրում, բայց հավատացեք այդ օջախները կչեզոքացվեն։

Սիրելի հայրենակիցներ, հանգիստ քնեք, խուճապի առիթ չկա հիմա։

Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում Արարատում, Հանրապետության մյուս բոլոր մարզերում և Արցախում խաղաղ է»,-ասված է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին