Կարևոր իրադարձություններ

Զասն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են ՀՀ-ում տիրող իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները

21 Սեպտեմբեր, 2022 12:29
Զասն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են ՀՀ-ում տիրող իրավիճակում  ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները

Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը:

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն։

Առաքելությանը վերապահված է ներկա իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույց պատրաստելու և սահմանի որոշ հատվածներում լարվածության թուլացման առաջարկներ մշակելու խնդիրները։ 

Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիտորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին