Կարևոր իրադարձություններ

Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը. Երևանի քաղաքապետ

21 Սեպտեմբեր, 2022 12:06
Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տոնի առթիվ․

«Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է։

Այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկի» երգի տողերը, որոնք կարծես մեր խնդիրների լուծման բանալին լինեն՝ ոգեշնչելով յուրաքանչյուրիս մեր տեղում առավելագույնս կատարել մեր պարտքը առ հայրենիք։

Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը։

Պատասխանատվությամբ ու հոգատարությամբ պահպանենք այն եւ փոխանցենք մեր սերունդներին։ Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան»:

 

Լրահոս

Դիտել ավելին