Կարևոր իրադարձություններ

Շնորհավո՛ր տոնդ, 31-ամյա անկախ Հայաստան

21 Սեպտեմբեր, 2022 08:03
Շնորհավո՛ր տոնդ, 31-ամյա անկախ Հայաստան

Հայաստանի անկախության տոնն է` Հայաստանի պետական և ազգային տոներից մեկը։ Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ։

Այս տարի, սակայն, չեղարկվել են բոլոր տոնական միջոցառումները Ադրբեջանի նախահարձակ գործողությունների պատճառով ստեղծված լարված իրադրության պատճառով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին