Կարևոր իրադարձություններ

Ստանիսլավ Զասի ղեկավարած առաքելությունը ժամանել է Հայաստան

20 Սեպտեմբեր, 2022 20:07
Ստանիսլավ Զասի ղեկավարած առաքելությունը ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ լրատվական ծառայությունից։

ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում մասնավորապես նշված է․

«Առաքելության աշխատանքի ընթացքում պլանավորված են սահմանամերձ շրջաններում ընթացիկ իրավիճակի ուսումնասիրման ու մոնիթորինգի հետ կապված միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումների անցկացում Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին