Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայ համայնքը ցույց է անցկացրել` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան

20 Սեպտեմբեր, 2022 19:11
Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայ համայնքը ցույց է անցկացրել` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայկական համայնքը ցույց  է անցկացրել ի պաշտպանություն Հայաստանի` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Ալիկանտե հայկական միության նախագահ Հասմիկ Քոչարյանն ասաց, որ ցույցին մասնակցել են հայեր ոչ միայն  Ալիկանտեից, այլև  հարևան քաղաքներից:

«Հայերով հավաքվել էինք քաղաքապետարանի շենքի մոտ: Ցույցի նպատակը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիան դատապարտելն էր: Ցույցին ներկա են եղել Ալիկանտե քաղաքի ընդդիմադիր երկու կուսակցության նախագահներ»,-ասաց նա:

 Քոչարյանն ընդգծեց, որ տեղի համայնքը բավական ակտիվ է: Նման նախաձեռնություններով համայնքը հանդես է եկել նաև քառօրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին