Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան տուժածներ

20 Սեպտեմբեր, 2022 18:33
Վթար՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16։28-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել «Nissan X-Trail» (վարորդ՝ Կ․ Խ․ ծնված 1987 թ․) և «BMW 5 E60» (վարորդ՝ Է․ Ի․  ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդները և մեկ ուղևոր հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

 

Լրահոս

Դիտել ավելին