Կարևոր իրադարձություններ

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 60-ամյա կնոջ մարմինը

20 Սեպտեմբեր, 2022 17:18
Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 60-ամյա կնոջ մարմինը

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության հերթապահ մաս։

Նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները, բացելով նշված փողոցի 175 շենքի բնակարաններից մեկի դուռը, հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են կնոջ դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր մասերում կան սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի հետքեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 60-ամյա Մելսիդա Գ-ն էր։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին