Կարևոր իրադարձություններ

Աղջիկը ձերբակալվել է «հիջաբը ճիշտ չկրելու համար». նա հիվանդանոցում մահացել է. երկրում ցույցեր են

20 Սեպտեմբեր, 2022 15:52
Աղջիկը ձերբակալվել է «հիջաբը ճիշտ չկրելու համար». նա հիվանդանոցում մահացել է. երկրում ցույցեր են

Սեպտեմբերի 13-ին բարոյահոգեբանական ծառայության աշխատակիցները Մահսային բերման են ենթարկել հիջաբը «սխալ» կրելու համար։

22-ամյա Մահսա Ամինին ընտանիքի հետ Իրանական Քրդստանից Թեհրան է եկել հարազատներին տեսակցելու։

Ինչպես հաղորդում է IranWire-ը, ոստիկանները աղջկա եղբորը՝ Քիարաշին ասել են, որ աղջկան տանելու են ոստիկանություն՝ «վերադաստիարակության», որից հետո ազատ կարձակեն։ Մահսա Ամինին երկու ժամ անց տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները հայտնել են, որ նա կոմայի մեջ է ընկել։

Ոստիկանության պաշտոնական վարկածը՝ կայանում գտնվող աղջիկը սրտի կաթված է ստացել։

Աղջկա հարազատները կասկածի տակ են դնում իրադարձությունների պաշտոնական վարկածը, քանի որ նա սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել։

Հիվանդանոցից ստացված լուսանկարներում երևում են աջ ականջի շրջանում վնասվածքի հետքեր։ 

Աղջկա մահվան մասին հայտարարությունը վրդովմունք է առաջացրել սոցիալական ցանցերում և նույնիսկ որոշ քաղաքներում հանգեցրել է փողոցային բողոքի ցույցերի: 

Ցուցարարները գնացել են մարզպետարանի մոտ՝ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ։ Իրավապահներն արցունքաբեր գազ ու հրազեն են կիրառել։

Սեպտեմբերի 18-ի դրությամբ՝ առնվազն 38 մարդ վիրավորվել է, նրանցից հինգը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, երեքը՝ հրազենային վնասվածքներով։

Բազմաթիվ իրանցի կանայք ի նշան բողոքի սկսել են այրել իրենց հիջաբներն ու կտրել մազերը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին