Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ տարեկան գագաթնաժողովը. Պուտին

20 Սեպտեմբեր, 2022 15:41
Նոյեմբերին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ տարեկան գագաթնաժողովը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ասել է, որ ՀԱՊԿ շրջանակում միջոցներ են ձեռնարկվում Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ առճակատման գոտի հատուկ առաքելություն է ուղարկվել։ Պատվիրակությանը հանձնարարվել է ստեղծված իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով առաջարկներ պատրաստել և ներկայացնել Հավաքական անվտանգության խորհրդին։ Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերին Երևանում կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը։

 

Լրահոս

Դիտել ավելին