«Փաստ» օրաթերթը գրում է.
«Միայն կիրակի օրը Հայաստանը դիվանագիտական մի քանի պատմությունների մեջ ընկավ, որոնց «գագաթնակետը» կապված էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անվան հետ: Նա, կարելի է ասել, լուրջ սկանդալի մեջ հայտնվեց. Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում բուռն քննադատության է արժանացել այն բանի համար, որ թագուհի Եղիսաբեթ 2-րդի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ Վեստմինստերյան սրահում լուսանկարվել և զրուցել է իրեն ուղեկցողների հետ:
Սա բրիտանական մի շարք առաջատար լրատվամիջոցների կողմից դիտարկվել է որպես հարգանքի բացակայություն հանգուցյալ թագուհու նկատմամբ։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում չեն բացառում, որ այստեղ նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի «մատն է խառը»: Բացի նրանից, որ, ըստ դիվանագետների, ՄԹ-ում Հայաստանի դեսպանը, որը հենց լուսանկարում էր Խաչատուրյանին, այսպես ասած, Սարգսյանի «մարդն» է, նաև նախկին նախագահը լուրջ կապեր ունի բրիտանական լրատվամիջոցներում:
Հասկանալի է, որ նպատակը «անհամեմատելի» համեմատությունն է, այն է՝ թե որքան ներկայանալի էր ինքը, թե որքան անթերի է գործել միջազգային հարթակներում, իսկ, ահա, Վահագն Խաչատուրյանը ոչնչով չի տարբերվում քպական թիմից:
Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը նշեց, որ դիվկորպուսում, այդուամենայնիվ, կարծում են, որ ՀՀ գործող նախագահի «գլխին սարքել են»»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: