Կարևոր իրադարձություններ

Բանակ, բանակ ու նորից բանակ, և ճկուն արտաքին քաղքականություն այս խառնակ ժամանակներում. Ստյոպա Սաֆարյան

19 Սեպտեմբեր, 2022 23:39
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Բանակ, բանակ ու նորից բանակ, և ճկուն արտաքին քաղքականություն այս խառնակ ժամանակներում. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մինչ Նենսի Փելոսին Երևան ժամանալու ճանապարհին էր, իլհամ ալիևը շտապեց դիմել մեծ եղբորը՝ որ վերջինս կանխի Երևանում ԱՄՆ բարձրաստիճան հյուրի կողմից Ադրբեջանին մեղադրող հայտարարություններ անելը։ Իսկ Իլհամը Էրդողանին ասել էր, թե ինքը "ռազմական գործողությունը ավարտել է"։ Էրդողանը այդպես էլ հայտարարեց, որպեսզի Նեսի Փելոսին Երևանում, իսկ Էնթընի Բլինքենը Վաշինգթոնից "գովեն" Իլհամին հրադարին վերադառնալու համար ու նա մարսի թափած արյունն ու միջազգային ագրեսիայի դրսևորումը։ Սակայն Վաշինգթոնը չգնած հին ու ծեծված ճանապարհով։ Նենսի Փելոսին Ադրբեջանի ագրեսիան անվանեց արյունոտ, և հայտարարեց, որ ԱՄՆ պետք է պաշտպանի Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը, որոնք արժեք են իրենց համար։ Իսկ Բլինքենն էլ հեռախոսազրույցում պահանջեց դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։ Բաքվի զայրույթը դրսևորվեց, երբ Միլի մեջլիսի խոսնակն ու ԱԳՆ խոսնակը քննադատեցին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ղեկավարին իր հայտարարությունների համար, դրանք ընդհուպ անվանելով "բանակցություններն ու կայունությունը վտանգող", բայց խոշոր հաշվով մեկնաբանեցին իբրև թե ԱՄՆ-ում սպասվող նախընտրական արշավով ու դեմոկրատների կողմից ամերիկահայերի քվեն ստանալու մոլուցքով։ Սակայն Բաքվի զայրույթի մեծ և իրական մասն արտահայտեց Թուրքիայի փոխնախագահը՝ "պահանջելով" Վաշինգթոնից բացատրել, թե որքանով է գործադիր իշխանությունը կիսում Նենսի Փելոսի հայտարարությունները։ Սա պարզելը կարևոր է, քանի որ եթե դրանք համընկնում են, իսկ դրանք համընկնում են, նշանակում է, որ վտանգի տակ է Թուրքիայում գծված "ներխուժման" պլանը, քանի որ Վաշինգթոնը, ըստ Փելոսիի հայտարարությունների, այդ և այլ ծրագրերից պետք է իր պաշտպանության տակ վերցնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը։ Դժվար թե Վաշինգթոնից որևէ մեկը բանի տեղ դնի Թուրքիայի փոխնախագահի հարցադրմանը, սակայն այս ամենը ցույց է տալիս, որ Փելոսիի այցը որոշակի զգաստության է բերել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Սակայն Փելոսիի ու ԱՄՆի այդ գրոհով հանդերձ (ինչը անչափ կարևոր ու թանկ է մեզ համար)՝ հիմնական զսպողը եղել ու մնալու է մեր բանակը, մեր զինվորը, հերոսացած տղերքը և աղջիկները, որոնք կյանքի շնորհիվ մենք ու Հայաստանը կանք․․․ Հետևաբար, բանակ, բանակ ու նորից բանակ, և ճկուն արտաքին քաղքականություն այս խառնակ ժամանակներում։ Մենք 4 ժամից ավել քնելու իրավունք չունենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին