Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    415

  • EUR

    385
    405

  • RUB

    6,32
    7,17

Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ գրասենյակն ունի գերության մեջ գտնվող 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ. Քրիստիննե Գրիգորյան

19 Սեպտեմբեր, 2022 16:02
ՄԻՊ գրասենյակն ունի գերության մեջ գտնվող 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ. Քրիստիննե Գրիգորյան

Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

«Ցավալիորեն, մենք տեսանք նաև զինծառայողներ, որոնք վիրավոր էին, և վստահ չենք կարող լինել, որ այդ վիրավորում ստացած անձանց տրամադրվում է բժշկական օգնություն:

Մեր գրասենյակ նույնպես հարազատները դիմել են, նույնականացրել ենք ռազմագերիներ, այս մասով տեղեկություններն անմիջապես Կարմիր խաչին ենք ուղարկել, միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակի հետ ենք կիսվել մեր տվյալներով, որպեսզի այդ հրատապ միջոցների համար ՄԻԵԴ դիմի ներկայացուցիչը, այդ տվյալները ներկայացրել ենք ամեն օրվա կտրվածքով:

Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում, բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել»,- ասել է Գրիգորյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին