Կարևոր իրադարձություններ

Արեգ Հովհաննիսյանը համատեղությամբ դեսպան է նշանակվել Նոր Զելանդիայում

19 Սեպտեմբեր, 2022 13:41
Արեգ Հովհաննիսյանը համատեղությամբ դեսպան է նշանակվել Նոր Զելանդիայում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արեգ Հովհաննիսյանին Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: 

Համապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»:

 

Լրահոս

Դիտել ավելին