Կարևոր իրադարձություններ

Զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ (լուսանկար)

19 Սեպտեմբեր, 2022 13:18
Զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ (լուսանկար)

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն, ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների հարցման, հաստատել է, որ ադրբեջանցիները սպանել են գերեվարված զինվոր Դավիթ Գիշյանին:

Հարցման պատասխանում ասվում է.

«Ադրբեջանական Telegram-ի ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում հարազատները ճանաչել են ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանին՝ ծնված 2002 թվականին։ Տեսանյութի կադրերից պարզ է դարձել, որ Դավիթը վիրավորվել է ուսի շրջանում եւ գերի է ընկել։

Սակայն երեկ հայտնի դարձավ, որ սպանվել է Դավիթ Գիշյանը։ Այսօր Եվրոպական դատարանին տեղեկացրել ենք, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։

Բողոքարկել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է մարդուն խոշտանգումներից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, և պահանջել ենք հրատապ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել՝ պատասխանի համար ժամանակ տալու փոխարեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին