Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ու ՀՀ-ն տարբեր ոլորտներում համագործակցության մեծ փորձ են կուտակել. Պուտին

19 Սեպտեմբեր, 2022 12:27
ՌԴ-ն ու ՀՀ-ն տարբեր ոլորտներում համագործակցության մեծ փորձ են կուտակել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել՝ ողջույնի խոսք հղելով Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:

«Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքման 25 տարիների ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, և երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։

Ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչը ավանդաբար միջտարածաշրջանային կոոպերացիան է։ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի մարզերն ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ», - ասել է Պուտինը։

Նա շեշտել է, որ համաժողովի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է։ Մասնակիցները պետք է մտքեր փոխանակեն արդիական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

«Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,- ասել է Պուտինը։

Նա արդյունավետ քննարկումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին