Կարևոր իրադարձություններ

Խոտածածկ տարածքներն այրելն առաջացնում է տուգանքի նշանակում

19 Սեպտեմբեր, 2022 12:20
Խոտածածկ տարածքներն այրելն առաջացնում է տուգանքի նշանակում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից.

«Հարգելի քաղաքացիներ,

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։

Եվս մեկ անգամ հորդրում ենք զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին