Կարևոր իրադարձություններ

Եթե Չինաստանը ներխուժի, ԱՄՆ-ը կպաշտպանի Թայվանը. Բայդեն

19 Սեպտեմբեր, 2022 10:57
 Եթե Չինաստանը ներխուժի, ԱՄՆ-ը կպաշտպանի Թայվանը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում, ինչը մինչ այժմ այդ հարցի վերաբերյալ իր ամենաբացահայտ հայտարարությունն է։ Գրում է Reuters-ը:

«Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ ստորագրել ենք տարիներ առաջ, որ գոյություն ունի մեկ Չինաստանի քաղաքականություն, և որ Թայվանն ինքն է որոշում իր անկախությունը: Մենք չենք մղում կամ խրախուսում նրանց անկախանալ», - ասել է նախագահը։

Իրավիճակը Թայվանի շուրջ սրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցից հետո՝ նա դարձել է ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որն այցելել է կղզի վերջին 25 տարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին