Կարևոր իրադարձություններ

Բաբայանն այցելել է Վաշինգտոնում գտնվող հայկական եկեղեցիներ (լուսանկարներ)

19 Սեպտեմբեր, 2022 10:34
 Բաբայանն այցելել է Վաշինգտոնում գտնվող հայկական եկեղեցիներ (լուսանկարներ)

Սեպտեմբերի 18-ին Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայնն այցելել է Վաշինգտոնում գտնվող Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, մասնակցել հոգևոր արարողություններին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

Այնուհետև նախարար Բաբայանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել Արցախի ներկային ու ապագային, համահայկական միասնականությանը վերաբերող հարցերի շուրջ։

Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին