Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին. կան տուժածներ

19 Սեպտեմբեր, 2022 00:05
Վթար՝ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 17։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին՝ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1985 թ.) և «GAZ-3110» (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ․ «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայից կա գազի արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Է․ Մ․-ն (ծնված 2012 թ.), Է․ Մ․-ն (ծնված 2014 թ.), Ց․ Մ․-ն (ծնված 1956 թ.) և Գ․ Հ․-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին