Կարևոր իրադարձություններ

Կայացել է Սյունիքում առողջապահական ծրագրերի իրականացմանն ուղղված հանդիպումը

18 Սեպտեմբեր, 2022 23:06
Կայացել է Սյունիքում առողջապահական ծրագրերի իրականացմանն ուղղված հանդիպումը

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից

Հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը և Սյունիքի մարզում առողջապահական ծրագրերի իրականացմանն ուղղված հանդիպումը կայացել է, սակայն այլ ձևաչափով։

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի, Վիենի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Տիերի Կովաքսի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ քննարկել է ոչ միայն քույր քաղաքների, այլև ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև հետագա համագործակցությունը։

Նշվել է, որ այսուհետև առողջապահությունը, որպես սոցիալական կարևորագույն ոլորտներից մեկը, ներառված կլինի փոխգործակցության ծրագրերում։ Խոսվել է նաև Գորիսի պոլիկլինիկային ուղղված ֆինանսական աջակցության մասին։

Առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը, վերհանելով խնդիրները, կմշակի ավելի երկարատև և մասշտաբային համագործակցության փաթեթ։

Պաշտոնյաներն այցելել են Երևանի բժշկական կենտրոններից մեկում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բուժում ստացող անձանց, մաղթել շուտափույթ ապաքինում։

Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անն Լույոյին և ֆրանսիացի գործընկերներին իրենց հանձնառության և գործադրած ջանքերի համար։

 

Լրահոս

Դիտել ավելին