Կարևոր իրադարձություններ

Հարժիս գյուղում հրդեհ է բռնկվել

18 Սեպտեմբեր, 2022 20:50
Հարժիս գյուղում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։34-ին: Այրվել է մոտ 27 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին