Կարևոր իրադարձություններ

Ինչպես խոստացել էի, Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. Սևակ Միքայելյան

18 Սեպտեմբեր, 2022 19:22
Հեղինակ՝ Սևակ Միքայելյան
Ինչպես խոստացել էի, Հրազդան-Երևան երթուղու  խնդիրը վերջնականապես կարգավորվել է. Սևակ Միքայելյան

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի′ ուսանողներ, հարգելի′ համաքաղաքացիներ,

Ինչպես խոստացել էի, Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի` նոր մեքենաների խմբաքանակն արդեն Հրազդանում է:

Ընկերության 15 մեքենա կանոնավոր կերպով կիրականացնի Հրազդան-Երևան երթուղու սպասարկումը:

Նոր երթուղին կգործի սեպտեմբերի 19-ից` ժամը 06:40-ից, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասից, վերջնակետը` Շրջանային (Մետրո Երիտասարդական)։

Երևան քաղաքից վերջին հետադարձը կլինի նույն ուղեգծով` ժամը 21:00-ին։

Ուղեվարձի արժեքը կկազմի 700 դրամ:

Հարցերի դեպքում զանգահարել 098008042 հեռախոսահամարին»։

 

Լրահոս

Դիտել ավելին