Կարևոր իրադարձություններ

Վաշինգտոնում Բաբայանն անդրադարձել է Արցախի ինքնիշխանության հարցում սփյուռքի դիվանագիտական աջակցությանը

18 Սեպտեմբեր, 2022 17:53
Վաշինգտոնում Բաբայանն անդրադարձել է Արցախի ինքնիշխանության հարցում սփյուռքի դիվանագիտական աջակցությանը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հրավերով՝ պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 17-ին ելույթ է ունեցել Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից կազմակերպված Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին։

Դավիթ Բաբայանը հիմնականում անդրադարձել է Արցախի ինքնիշխանության ու անվտանգության հարցում սփյուռքի դիվանագիտական աջակցությանը։

Նախարար Բաբայանը ելույթի ընթացքում մեջբերել է նաև փոքր ազգերի անհետացման սպառնալիքի վերաբերյալ նախագահ Վիլսոնի հայտնի մտահոգությունը։

Դավիթ Բաբայանը Վաշինգտոն է հրավիրվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ռազմավարական քննարկումներին՝ դաշնային քաղաքականության սեմինարին մասնակցելու համար, որին մասնակցում են Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամները ԱՄՆ մի շարք նահանգներից։

Երկուշաբթի Բաբայանը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսում, վերլուծական կենտրոններում, համալսարաններում, եկեղեցական ու համայնքային շրջանակներում։

Երկուշաբթի նախատեսված է Բաբայանի ելույթը Կապիտոլիումի բարձունքում՝ Արցախի անկախությանը նվիրված ձեռնարկի շրջանակներում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցաբար։

Դավիթ Բաբայանի հետ Վաշինգտոնում են գտնվում Արցախի Հանրապետության մշակույթի, կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին